Tert.am-ը գրում է.

Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը հարցազրույց է տվել Budapest Beacon-ին՝ անդրադառնալով հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու Հունգարիայի որոշմանը, ինչպես նաև «Ադրբեջանի լվացքատուն» անվանումով հայտնի սկանդալային բացահայտումներին, հայտնում է asbarez.com-ը:


Էնգելը նշել է, որ այդ սկանդալի հետևանքները կերևան, երբ ԵԽԽՎ-ն ավարտի իր ներքին հետաքննությունը:


«Սովորական պայմաններում ես կասեի՝ չեմ կարող հավատալ դրան, սովորական պայմաններում… Բայց քանի որ ես գիտեի՝ Հունգարիայում 2010 թվականին ինչ տեսակի կառավարություն է եկել իշխանության, ես այդքան էլ զարմացած չէի: Եվ իմ առաջին միտքը, իհարկե, իմանալով Ադրբեջանին, այն էր, որ նրանց գնել են»,- ասել է Էնգելը՝ խոսելով Ռամիլ Սաֆարովի գործի մասին:


Նա նշել է, որ Սաֆարովի արտահանձնումը տեղի չէր ունենա մինչև «Ֆիդես» կուսակցության իշխանության գալը, քանի որ նա սարսափելի հանցագործություն էր գործել և դատապարտվել էր երկար ժամկետով ազատազրկման: Եվրախորհրդարանի անդամը շեշտել է, որ Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին Վիկտոր Օրբանի իշխանության օրոք՝ այն բանից հետո, երբ նա վերադարձավ Ադրբեջան կատարած այցից:


«Ոչ ոք ինձ չի կարող ասել, որ դա կապ չուներ փողերի հետ: Ոչ մի պատճառ չկար, թե ինչու պետք է Եվրոպայում քրիստոնեության պաշտպանը՝ Վիկտոր Օրբանը, հրաժարվեր աշխարհում առաջին քրիստոնյա ազգի՝ Հայաստանի հետ երկրի բարեկամությունից, եթե նա և նրա կառավարությունը դրա համար գումար ստացած չլինեին»,- ասել է Էնգելը հարցազրույցում:


Եվրախորհրդարանի անդամը խոսել է նաև ներկայում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների և Սաֆարովի սպանության պատճառների մասին:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել