«Գործարար Փայլակ Հայրապետյանը 200 հազար դոլարի ներդրումային ծրագիր ունի: Նա երեկ հանդիպում է ունեցել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ:
 
«Ուզում եմ Կոտայքում ինչ-որ նոր արտադրություն՝ թեթև արդյունաբերություն կազմակերպեմ, տրիկոտաժի գործարան բացեմ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց գործարարը:
 
Գուլոյանը համաձայնել է Բջնի գյուղում տարածք հատկացնել, որտեղ և պետք է շուտով սկսեն աշխատանքները: Փայլակ Հայրապետյանը մի մտավախություն ունի՝ մի քանի մարդկանց պատճառով իր հայրենիքից չի խռովել, զգույշ կլինի, որ «չքցեն»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել