«Սեպտեմբերի 17-ին Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Ջեքի Սփիըրը, Աննա Էշուն, Թուլսի Գեբըրդը, Ջիմ Սենսենբրեները և Դեյվիդ Վալադեոն: Նրանցից երկուսը՝ Սփիըրը և Էշուն, պարզվում է, հայկական արմատներ ունեն։ Նրանց՝ ԱՄՆ վերադարձից հետո նոր մանրամասներ են ի հայտ գալիս։
 
Պարզվում է, որ կոնգրեսականների այցը Հայաստան այդքան էլ սահուն չի անցել։ Արցախ են մեկնել միայն կոնգրեսականներ Ֆ. Փըլոնը և Ջ. Գեբըրդը։ Իսկ պատվիրակության մյուս անդամները հրաժարվել են Արցախ գնալուց, և հատկապես ցավալին այն է, որ Արցախ չմեկնողների թվում են եղել ծագումով հայ կոնգրեսականները, ովքեր վերջին պահին հրաժարվել են այցից։ Իսկ թե ինչու են վերջին պահին «փոշմանել», մնում է միայն գուշակել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել