Ներկայացնում ենք 10 արտաքուստ անվնաս սովորություն, որոնք իրականում բացասաբար են ազդում մաշկի վիճակի վրա:
1. Քնելու դիրքը
Փորի վրա քնած դիրքում գլուխը կողքի է թեքված: Դա հանգեցնում է պարանոցի և ուսերի մկանների լարվածության, գլխուղեղի արյան մատակարարման վատացման, աչքերի տակի պարկերի և դեմքի այտուցի: Աշխատեք մեջքի վրա քնել կամ կողքի:
Եթե չափից բարձր բարձի վրա եք քնում, դա խախտում է արյան շրջանառությունը և պարանոցի վրա կնճիռներ է ավելացնում: Այնպիսի բարձ ընտրեք, որ պարանոցը քնած ժամանակ ուղիղ լինի, իսկ կզակը դեպի կուրծքը չթեքվի:
2. Արևապաշտպան ակնոցի անտեսում
Աչքերի շրջակա մաշկը շատ բարակ է և հեշտությամբ է կնճռոտվում, երբ աչքերը կկոցում եք վառ արևի տակ, ուստի սովորություն ունեցեք մուգ ակնոց կրել արևոտ օրերին:
3. Ուտել
Եթե մշտապես մեկ կողմով եք ծամում, դա կարող է հանգեցնել դեմքի անհամաչափության. մի կողմի մկանները թուլանում են, մյուսները մշտական տոնուսի մեջ են լինում:
4. Հեռախոսով խոսել
Հեռախոսն ուսին և ականջի միջև սեղմելով՝ պարանոցի վրա ծալք եք առաջացնում և այտի «իջեցում»: Ականջակալ օգտագործեք կամ բարձրախոս միացրեք:
5. Պլանշետի կամ սմարթֆոնի օգտագործում
Սովորաբար այդ ժամանակ գլուխը խոնարհված է լինում, ինչը կարող է հանգեցնել այտուցների աչքերի շրջանում, թառամած մաշկի և կնճիռների: Աշխատեք գլուխն անընդհատ չխոնարհել:
6. Կզակով ձեռքի վրա հենվելու սովորություն
Այդ դիրքում դեմքի մաշկը պակաս առաձգական է դառնում, կախվում է, վաղաժամ կնճիռներ են առաջանում:
7. Դեմքի մռայլ արտահայտություն
Երբ զգում եք, որ խոժոռվել եք ծանր մտքերից, փորձեք պատկերացնել՝ ինչպես եք ականջները հետ շարժում՝ դրանց չդիպչելով:
8. Երկարատև տաք լոգանք
Այդ դեպքում մաշկի վերևի շերտը վնասվում է, ինչը հանգեցնում է չորության և թեփոտվելու:
9. Կոնդիցիոների օգտագործում
Կոնդիցիոները վերացնում է օդի խոնավությունը: Որպես հետևանք՝ մաշկն էլ է չորանում, ենթակա է լինում վնասվելու, ուստի մի մոռացեք այն լավ խոնավեցնել:
10. Բարձի երեսի ընտրություն