Tert.am-ը գրում է.

2018թ.-ին Հայաստանի կառավարությունը ստիպված է լինելու արտաքին նոր պարտք վերցնել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա՝ կառավարության 2018թ.-ի հարկաբյուջետային քաղաքականության փիլիսոփայությունն այն է, որ եթե մենք պարտք ենք վերցնելու, «իսկ մենք կվերցնենք պարտք, որովհետև աշխարհում բոլորն էլ իրենց բյուջեն պլանավորում են որոշակի դեֆիցիտով», այն պիտի օգտագործվի ոչ թե սոցիալական պարտավորությունները մարելու, ընթացիկ ծախսերը կատարելու համար, այլ տնտեսական կարողությունները ավելացնելու համար: Տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահն ասաց, որ այսօր Հայաստանն ունի 5.6 միլիարդի արտաքին չմարված պարտք և կառավարությունը հասկանում է ամբողջ բարդությունը, որովհետև այսպես, թե այնպես ստիպված է նոր պարտք վերցնել, բայց այդ պարտքը պատրաստվում է ոչ թե ժողովրդին դուր գալու համար օգտագործել սոցիալական խնդիրների լուծման համար, այլ՝ տնտեսական պոտենցիալի բարելավման համար:

- Կառավարությունը ներկայացրել է 2018թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Արդյոք այն կարելի՞ է համարել իրատեսական: 

- Բյուջեի նախագիծը Ազգային ժողով դեռ չեն ներկայացրել, մենք պաշտոնապես այդ փաստաթուղթը դեռևս չենք քննարկել: Ես անձամբ կարող եմ ասել, որ բյուջեն լուրջ մեկնաբանությունների կարիք է զգալու, որովհետև խոսքը որակապես նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մասին է: Բոլորովին վերջերս Ֆինանսների նախարարությունը Ազգային ժողով ներկայացրեց Հարկաբյուջետային քաղաքականության նոր կանոնների մասին փաստաթուղթ, որի մեջ արձանագրվում են արտաքին պարտքի նկատմամբ ռազմավարական մոտեցումները: Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ մեզ համար արտաքին պարտքի ծավալը, չափը, մարման ժամկետայնությունը և մնացած մյուս բոլոր ցուցանիշները կարևոր են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել