Panorama.am-ը գրում է.

Գերմանացի դերասանուհի Ռենատե Լանգերը հայտարարել է, որ հանրահայտ ռեժիսոր Ռոման Պոլանսկին իրեն բռնաբարել է: Դերասանուհու խոսքով, այդ ժամանակ ինքը 15 տարեկան է եղել:
Լենտա.ռու կայքը, հղում անելով The New York Times-ին, գրում է, որ 61-ամյա Լանգերը դիմել է Շվեդիայի ոստիկանություն: Իրավապահները հետաքննություն են սկսել: Բացի այդ դատախազությունը պետք է պարզի, օրինական է արդյոք քրեական գործի հարուցումը նման երկար ժամանակ անց:

Լանգերի խոսքով, Պոլանսկին իրեն բռնաբարել է 1972 թվականի փետրվարին Շվեյցարիայի Գշտադ գյուղի իր տանը: Դերասանուհին ընդգծել է, որ հանցագործության մասին հաղորդում տալ իրեն ստիպել է ծնողների մահը և այն կինը, ով օգոստոսին մեղադրել էր Պոլանսկուն բռնաբարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել