Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտնվել է համացանցում պապարացիների կողմից հրապարակված նոր լուսանկարներում, որոնք կարելի է անվանել գաղտնազերծող։ Բանն այն է, որ Քիմը նկարահանվել է իր իրական մազերով, և աստղն այդ տեսքով ցնցել է երկրպագուներին։ Այս մասին հայտնում է medikforum պորտալը։

Պարզվում է՝ 36-ամյա գեղեցկուհին ամեն անգամ տանից դուրս է գալիս ամրացվող մազափնջերով։ Իրականում, ինչպես մատնում են լուսանկարները, ռեալիթի շոուի աստղի մազերը բավականին բարակ են ու կարճ՝ զուրկ ծավալից։

Ավելի վաղ Քարդաշյանին լուսանկարել էին Մեքսիկայում հանգստանալիս։ Այդ ժամանակ հրապարակվել էին լուսանկարներ, որտեղ Քիմի հանրահայտ հետույքը լիովին պատված է եղել ցելյուլիտով։

Ким КардашьянКим КардашьянКим Кардашьян

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել