Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը վերջին շրջանում հաճախ է հայտնվում թեժ քննարկումների կենտրոնում: Այս անգամ համացանցում է հայտնվել մի հրապարակում «Սոֆյա Պողոսյանը սերիալում միայն մեկ բան է կարողանում անել՝ լավ համբուրվում է Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ» վերնագրով, որտեղ նշվում է, թե «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալում Սոֆյան չնայած իր հերոսուհու «գերդժբախտ» կյանքին, շարունակում է խաղալ սառը, առանց որեւէ դիմագծերի փոփոխման` ցուցադրելով միայն իր գեղեցիկ զգեստները: Նյութում նշվում, թե այդչափ խնդիրների մեջ հայտված կնոջ դեր մարմնավորելու համար պետք է հեռուստադիտողը զգա, որ այդ ամենը, եթե իրական էլ չէ, գոնե մոտ է իրականությանը, սակայն, ըստ հեղինակի, Սոֆյան շարունակում է մնալ սառը ինչպես «սառցե թագուհին» եւ միայն լավ համբուրվել դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ, ում հետ սիրավեպն իրական կյանքում զույգը շարունակում է առանց մեկնաբանության թողնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել