Արցունքների և թքի մեջ պարունակվող լիզոցիմ ֆերմենտը կարող է էլեկտրականություն գեներացնել: Այսպիսի բացահայտում են արել իռլանդացի հետազոտողները Լիմերիկի համալսարանից: Այս մասին գրում է Irish Times թերթը:

«Լիզոցիմի բյուրեղներ են արտադրում թուքը, կաթնագեղձերը, աչքի լորձաթաղանթը: Դրանով հարուստ է նաև թռչունների ձվի սպիտակուցը»,- ասել է հետազոտությունների ղեկավար Ամի Սթեփլթոնը:

Գիտնականի խոսքով՝ այդ ֆերմենտը հնարավոր է բնական աղբյուրներից ստանալ բավական հեշտությամբ:

Գիտնականները բացահայտել են այդ սպիտակուցի ազդեցությունը, որը նախկինում գիտությանն անհայտ էր՝ պյեզոէլեկտրական ազդեցություն: Բջջային հեռախոսները թրթռոցի գործառույթ ունեն պյեզոէլեկտրիկի հաշվին: Այն նաև քվարցային մարտկոցների հիմքում է:

Ըստ գիտնականների՝ լիզոցիմի օգտագործումը՝ որպես կենսաբանական «մարտկոց», լայն հնարավորություններ է բացում բժշկության մեջ: Ենթադրվում է, որ ոչ հեռու ապագայում այն կարող է փոխարինել, օրինակ, կարդիոխթանիչի մարտկոցներում թունավոր կապարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել