Panorama.am-ը գրում է.

«Մարտական գործողությունների մասնակիցների զինվորական գրքույկների հետ կապված խնդիրն ի հայտ գալուն պես անմիջապես մեր կողմից տարածվեց հայտարարություն, և ՊՆ թեժ գիծն անհատական դիմումներ ընդունելով, յուրաքանչյուր զանգի հետևից գնալով բոոր զինկոմիսարիատները, հատ-հատ նայում էր դեպքերը»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով զինվորական գրքույկներում մարտական գործողությունների նշումների  հետ կապված «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին՝ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Բազմաթիվ դիմումների պարագայում անճշտությունը հայտնաբերվել է երկու ձեռքի մատների վրա հաշված դեպքերում։ Անճշտությունները եղել են մեկ տասնյակից ոչ ավելի։ Յուրաքանչյուր դեպքում ընդունվել է որոշում և կատարվել է ուղղում այդ գրքույկներում»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով, միևնույն ժամանակ, բոլոր այն տղաներին, ովքեր նույնիսկ չեն մասնակցել  մարտական գործողություններին, բայց ապրիլյան քառօրյայի օրերին եղել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, միայն այդ հիմքով արդեն նույն արտոնությունները տրվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրի միջոցով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել