Բրիտանական մամուլում երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլի ծառայությունով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Ավելին՝ նշվում էր նաև, որ 2018 թվականի հունվարին Օզիլը կարող է պայմանագիր կնքել Ժոզե Մոուրինյոնի թիմի հետ:

Եվ ահա այսօր բրիտանական մի քանի պարաբերականներ նշում են, որ «Արսենալը» ցանկանում է Օզիլին փոխանակել «Յունայթեդի» կիսապաշտպանության առաջատարներից Հենրիխ Մխիթարյանի հետ: Ըստ բրիտանական Metro պարբերականի՝ բացի Մխիթարյանից՝ «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել նաև ՊՍԺ-ի և Գերմանիայի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Յուլյան Դրաքսլերին:

Նույն աղբյուրը թվարկել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կարող են փոխարինել Օզիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել