Հայաստանում կյանքի թանկացման ամենաուղղակի ցուցիչը մուրացկանների քվոտաներն են։ Բոլորդ էլ գիտեք, որ հիմա եթե որևէ մուրացկանի 10 կամ 20 դրամանոց տաս, կարող ա տա գլխիդ, դեռ մի բան էլ ամոթանք տա։
Հիմա դաժե 100 դրամն ա արդեն քիչ, որովհետև առաջնային սննդամթերքի գները էնքան են թանկացել, որ 100 դրամ տալը համարվում ա ամոթալի արարք։ Էդ մուրացկանը քանի՞ հոգուց 100-ական դրամ հավաքի, որ մի բան կարանա առնի, ուտի։
Իսկ 2 օր առաջ նոր դեպքի ականատես եղա, ինչը մուրացիկների գործում նոր փուլ, նոր էջ ա բացում։
Մի հատ կին մոտեցավ ու սկսեց՝ պապաս հիվանդ ա, դեղ պիտի առնեմ-բան, և այլն։ Ձեռքս տարա գրպանս, որ մի հատ 200 դրամանոց հանեմ (100 դրամն արդեն թիվ չի, ինչպես ասեցի), ու էդ ընթացքում մուրացկան կինը շարունակեց՝ կարաք մի 1000 դրամ տա՞ք։
Հը՞․․․
Ես, բնականաբար, մուրացկանին ճամփեցի մյուս, ավելի առատաձեռն քաղաքացիների մոտ, իսկ ինքս քայլելով ու մտորելով հասկացա, որ առաջիկայում մուրացկանների կողմից նոր քվոտա ա սահմանվելու՝ մինիմում 1000 դրամ, ու տեսածս ընդամենը առաջին ծաղիկներն էին։
Այ էդ դեպքում վիճակն իսկապես անտանելի կդառնա, ու պետք ա լրջորեն մտածել արտագաղթելու մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել