Armsport.am-ը գրում է.

«Վոլֆսբուրգի» և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Հայաստանի հետ խաղից առաջ մասնակցել է նախախաղային մամուլի ասուլիսին և կիսվել սպասելիքներով:

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստը նախ խոսել է իր նախկին թիմակից Հենրիխ Մխիթարյանի հետ առաջիկա դիմակայության մասին.

«Մեծ պատիվ է Հենրիխ Մխիթարյանի հետ խաղալը: Նա իր աշխատասիրության միջոցով հասել է բարձունքների, խաղում է բարձրակարգ թիմերից մեկում` «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ վաղվա խաղին, ապա գիտենք` շատ ծանր է լինելու: Հիշում եմ` ինչպես պարտվեցինք Հայաստանին Երևանում: Գիտակցում ենք, որ ծանր հանդիպում է լինելու, բայց մենք պատրաստ ենք այդ խաղին: Հայաստանի հավաքականն ունի շատ արագ հարձակվողներ, ովքեր կարող են հակագրոհների դիմել, ինչը տեսանք նախորդ խաղում:

 Պատրաստ ենք վաղվա խաղին. պետք է դուրս գալ և հաղթել»,- ասել է Բլաշիկովսկին:

Հայաստան-Լեհաստան հանդիպումը կկայանա վաղը` հոկտեմբերի 5-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել