Tert.am-ը գրում է.

Այսօր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց անցած 9 ամսվա գործունեության արդյունքները: 

«Ամեն ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրվել և բիզնես հանրության ուղղված բարեփոխումներ են նախաձեռնվել, որոնց մի մասը ավարտին դեռ չի հասցվել»,-ասաց նա:

ՊԵԿ նախագահը հայտնեց, որ 2017 թ. 9 ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 860,5 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները:

Նախորդ տարվա ինը ամիսների համեմատ հարկային մասով աճը կազմել է 6.7 տոկոս, մաքսային մասով՝ 18.3 տոկոս:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ նախորդ տարվա 9 ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4 տոկոս: «Հատկանշական է, որ մուտքերի աճն ապահովվել է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման շնորհիվ` գերավճարների, ապառքների և ստուգումների կրճատման պայմաններում»,-ասաց նա:

Վարդան Հարությունյանը հայտնեց, որ 2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող իրական գերավճար­­ները, որոնք չեն առաջացել ներկայացված հաշվարկների արդյունքում, նվազել են 7.2 մլրդ դրամով, իսկ չվճարված հարկերի գծով պարտավորու­թյունները (ապառք) 2016թ. հոկտեմբերի համեմատ նվազել են 6.5 մլրդ դրամով:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել