Ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է իր դիվերսանտների մասին կեղծ ու չհաստատված տեղեկություն տարածել: Վերջին շրջանում այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են, որպեսզի Արցախում իրենց պատիժը կրող երկու դիվերսանտներին ներկայացնեն իբրև տուժող կողմ, որոնց հետ հայերը վատ են վարվում:

Անկախ նրանից, որ Ադրբեջանը ընդունում է այն հանգամանքը, որ Շահբազ Գուլիևը, Դիլհամ Ասկերովը և Հասան Հասանովն ապօրինի կերպով խախտել են Արցախի պետական սահմանը, սակայն փորձում են այդ ամենը ներկայացնել իբրև մարդկային քայլ, իբր ադրբեջանցիներին խեղդում էր ծնողների հանդեպ ունեցած կարոտը, և նրանք որոշել էին գնալ նրանց գերեզմանին:

Այժմ էլ ադրբեջանական մամուլում տարածում են, որ իբր Շահբազ Գուլիևին Շուշիի բերդից տեղափոխել են Երևանի զինվորական հոսպիտալ: Հարազատները պատմում են, որ ինչ-որ վիրահատությունից հետո նրա վիճակը վատացել է:

Այս մասին հայկական կողմը պաշտոնական ոչինչ չի հայտարարել, համենայն դեպս, երկու օրվա ընթացքում այդպիսի պաշտոնական լուր չի հանդիպել ինձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել