«Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը: Այդ նպատակով Առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահո­վագրության պայմանագրեր: Թեև ԱՆ-ից տեղեկացրել են, որ ապահո­վագրության պայմանագրեր կնքվել են ՀՀ-ում գործող և առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ, սակայն այս օրերին սոցփաթեթի շահառուներից շատերը էլեկտրոնային փոստով ծանու­ցումներ են ստանում, որ նախարարությունը իրենց համար առողջության ապահովագրության պայմանագիր է ձեռք բերել «ԻնգոԱրմենիա» ապահովագրական ընկերությունից: Ինչպես հայտնի է, «ԻնգոԱրմենիա»-ն պատկանում է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին: Նա մինչև նախարար նշանակվելը «ԻնգոԱրմենիա»-ի ղեկավարն էր»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել