«Ազգային ժողովի աշխատակազմը նոր կարգ է սահմանել մարզերից ընտրված պատգամավորների՝ Երևանում բնակարանների վարձակալության դիմաց բյուջեից հատկացվող  փոխհատուցման գործընթացում։ Եթե նախկինում պատգամավորի դիմումը բավարար էր բյուջեից 100 հազար դրամ փոխհատուցվելու համար, ապա  հիմա փաստաթղթեր պետք է ներկայացնել, որ վարձակալությամբ բնակարանում են բնակվում, որպեսզի փոխհատուցումը կատարվի։ Բանն այն է, որ տարիներ շարունակ մարզերից ընտրված  ազգընտիրների շարքերում եղել են նաև միլիոնատերեր, որոնք անգամ բնակարան չեն վարձակալել, սակայն մի դիմումի շնորհիվ այդ գումարներն ստացել ու, ենթադրենք, փոխանցել են իրենց օգնականներին։ Թերևս այս նորամուծությամբ է պայմանավորված որոշ պատգամավորների «բարոյական հետողորմյան»։ Օրինակ՝ երեկ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե ինքը հետ է վերցրել դիմումը և ամոթի զգացում ունի»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել