Operativ.am-ը գրում է․

«IHS Markit» հետազոտական ընկերությունը պարզել է, թե որ սմարթֆոններն ունեն ամենաբարձր պահանջարկը 2017 թվականի առաջին կեսից հետո: Այս մասին գրում է Life.ru-ն:

Ինչպես և սպասելի էր, ամենահայտնի սմարթֆոնը «iPhone 7»-ն է, իսկ երկրորդ հորիզոնականում «iPhone 7 Plus»-ն է: Այսպիսով, «Apple»-ի սմարթֆոնները կրկին պահպանել են աշխարհում ամենավաճառվող սմարթֆոնի իրենց կարգավիճակը:

Առաջատարների եռյակը եզրափակում է «Samsung Galaxy Grand Prime Plus»-ը, իսկ «iPhone 6S»-ն ու « Galaxy S8»-ը չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են: Վեցերորդում «Galaxy S8+»-ն է:

Տասնյակում միայն մեկ հեռախոս է ընդգրկվել, որը չի պատկանել այս երկու ընկերություններին: Խոսքը չինական «Oppo» ընկերությանը պատկանող մոդելի մասին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել