Ի՞նչ է Ձեզ ամենից շատ հարկավոր տվյալ պահին լսել որպես կյանքի խորհուրդ՝ ելնելով Ձեր կենդանակերպի նշանից:

Խոյ

Որոշումներ մի կայացրեք, քանի դեռ մի լավ ծանրութեթև չեք արել: Խոյը սիրում է որոշումներ կայացնել շատ արագ, նրան ղեկավարում է անհամբերությունը կամ իմպուլսը: Ռիսկը հաճախ արդարանում է, սակայն նույնիսկ ռիսկի դիմող մարդիկ մի լավ մտորում են բոլոր պլյուսների և մինուսների մասին՝ նախքան ընտրություն կայացնելը և ինչ-որ բան որոշելը:

Ցուլ

Ցուլը սպասում է, որ իրեն կվերաբերվեն նույն կերպ, ինչպես ինքն է վերաբերվում մարդկանց: Սակայն այդպես պատահում է միայն իդեալական աշխարհում: Կարելի է նվիրաբերել սեփական սիրտը, սակայն մարդիկ դա չեն գնահատի և կկոտրեն այն: Դա չի նշանակում, որ Ցուլը պետք է իրեն հեռու պահի շրջապատից, շարունակեք սիրել մարդկանց, և հատկապես «Ձեր» մարդը հաստատ կարձագանքի:

Երկվորյակ

Դուք չափազանց սրտին մոտ եք ընդունում մարդկանց կարծիքը ձեր մասին: Միայն Դուք կարող եք իմանալ, թե ինչն է Ձեզ երջանիկ դարձնում և ինչպես եք ցանկանում ապրել մնացած կյանքը: Միշտ լսեք ինքներդ Ձեզ, եթե նույնիսկ Ձեր տեսլականը չի համընկնում շրջապատի կարծիքի հետ: Դուք այստեղ չեք, որպեսզի մարդկանց քմահաճույքով շարժվեք, այլ այստեղ եք Ձեր սեփական երջանկության և հաջողության որոնման համար:

Խեցգետին

Կյանքը լի է դժվարություններով և հաճախ այն Ձեզ փակուղի է տանում: Խեցգետինները խոչընդոտները հաղթահարելու համար պետք է օգտագործեն իրենց ուժեղ կողմերը: Չի կարելի ստիպել մարդկանց իրերին նայել Ձեր իսկ աչքերով, բայց կարելի է սեփական կյանքի պատասխանատվությունը վերցնել սեփական ձեռքերը: Բացի դրանից՝ մարդիկ Ձեր կարեկցող սրտի, մասնակցության և ուշադրության կարիքն ունեն:

Առյուծ

Առյուծները սիրում են համեմատել իրենց և իրենց ձեռքբերումները ուրիշների հետ, և դա հաճախ պատճառ է դառնում նրանց վատ տրամադրության և դեպրեսիայի: Սովորեք սիրել սեփական կյանքը, օգտագործեք լավատեսությունը և հավատը սեփական ուժերի հանդեպ՝ նպատակին հասնելու համար: Իսկ նպատակները դրեք հարցնելով սեփական սրտին և ինտուիցիային, մի համեմատվեք շրջապատի մարդկանց հետ:

Կույս

Կույսերը սիրում են ստեղծել իրենց համար կուռքեր և գնալ զոհողության հանուն իրենց այդ ընտրության: Դուք ունեք մեծ սիրտ, սակայն թույլ մի տվեք, որ մարդիկ օգտվեն դրանից, սովորեք հստակ գծանշել սեփական սահմանները և բաժանվեք բոլոր նրանցից, ովքեր չեն հարգում դա: Դուք արժանի եք ամենալավին և չհամաձայնվեք դրանից պակասին:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել