Ներկայացնում ենք հազից ազատվելու 8 քայլ:

1. Ավելի շատ ջուր խմել
2 ժամը մեկ 1 բաժակ ջուր խմելը սովորություն դարձրեք:

2. Մրսածության դեմ տնային քսուք պատրաստել
Ապակե տարայի մեջ խառնեք նույն քանակությամբ ձիթապտղի և կոկոսի յուղ, մեղրամոմ:

Տարան կիպ փակեք կափարիչով, թափահարեք խառնուրդը:

Տարան դրեք սառը ջրով կաթսայի մեջ, դրեք կրակին:

Ջրի եռալուց հետո տարան հանեք կաթսայի միջից, խառնուրդը խառնեք, սառեցրեք, բայց ոչ մինչև պնդանալը:

Մի քանի կաթիլ անանուխի և էվկալիպտի եթերայուղ ավելացրեք:

Սպասեք, մինչև խառնուրդն ամբողջովին սառչի և պնդանա:

3. Գոլորշի ներշնչել
Ներշնչեք կեղևով խաշած կարտոֆիլի գոլորշին կամ տաք ջուր՝ էվկալիպտի կամ սոճու եթերայուղ ավելացնելով:

4. Սննդում կայենյան պղպեղ օգտագործել
Այդ համեմունքը շատ լավ մաքրում է խցանված քիթը և թոքերը կուտակված լորձից:

5. Օրեգանոյի եթերայուղ օգտագործել
Ունի հակաբակտերիալ հատկություններ և պահպանում է բրոնխների առողջությունը:

6. Կոճապղպեղի և մեխակի խառնուրդ
Այս բաղադրատոմսի բոլոր բաղադրիչները լավ պայքարում են մրսածության դեմ և ամրապնդում են իմունիտետը:

Կաթսայի մեջ 2 լ ջուր լցրեք, դրեք կրակի վրա:

Ջրի մեջ մի պտղունց դարչին ավելացրեք, 10 ձողիկ մեխակ, 1 ճ/գ քերած կոճապղպեղ:

Խառնեք, հասցրեք եռման ջերմաստիճանի, մի քանի րոպե եռացրեք:

Եփուկը տաք խմեք:

7. Սխտորը ճիշտ օգտագործել

  

Ահա բաղադրատոմսը՝

  • Կաթսայի մեջ 250 մլ կաթ լցրեք:
  • Ավելացրեք 1 ճ/գ մանրացված սխտոր:
  • Խառնուրդը հասցրեք եռման վիճակի:
  • Թողեք՝ եռա մի քանի րոպե:
  • Լցրեք բաժակի մեջ, տաք վիճակում օգտագործեք:

8. Մի մոռացեք մեղրի մասին
1 թ/գ մեղր ավելացրեք տաք թեյին կամ տաք կիտրոնաջրին՝ կոկորդի բորբոքումից ազատվելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել