Լրագրող, հաղորդավար, հայկական ծագում ունեցող Ռոման Բաբայանը «Право голоса» հաղորդումով արժանացել է ТЭФИ-2017 հեռուստատեսային մրցանակի «Պրայմ թայմի հասարակա-քաղաքական թոք շոուի հաղորդավար» անվանակարգում։

«Այն ինֆորմացիոն դպրոցը, որը ես եմ անցել, տալիս է հնարավորություն լինելու գրեթե բոլոր այն տեղերում, որոնց մասին այսօր պատմում ենք»,- ասել է Բաբայանը ТЭФИ արձանիկն ստանալիս։

Image result for Роман Бабаян

«Լավագույն հումորային հաղորդում» անվանակարգում ТЭФИ մրցանակը ստացել է Արթուր Ջանիբեկյանի Comedy Club-ը։

«Մենք ձեզ դուր ենք եկել, ուրեմն՝ մեզ մոտ ինչ-որ բան այն չէ, կփոխենք»,- կատակել է Ջանիբեկյանը մրցանակը ստանալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել