«Չինաստանում զբոսաշրջիկը, ով չի ցանկացել վճարել հյուրանոցի սենյակի համար, փախուստի փորձ է ձեռնարկել հեռախոսային մալուխի միջոցով, որն անցել է 19 հարկանի շենքի բարձրությամբ։ Նա դրա միջոցով անցել է այլ շինություն»,- հայտնում է «Ժենմին ժիբաո» պարբերականը։ Տեսագրությունը հայտնվել է թերթի YouTube-ի ալիքում։

Ներքև իջնելու հարցում «ակրոբատին» օգնել են փրկարարներն ու հրշեջները, որից հետո նրան ձերբակալել է ոստիկանությունը։ Հիմա տղամարդը ստիպված է վճարել ոչ միայն հյուրանոցում գիշերելու համար, այլև սահմանված խոշոր տուգանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել