Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանը կարճել է Քրեական դատավարության օրենսգրքի 376.1 հոդվածը հակասահմանադրական և անվավեր ճանաչելու գործի վարույթը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներից Արամազդ Կիվիրյանը` հավելելով, որ որոշումը կայացվել է երեկ, իսկ նիստը նշանակված էր հոկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին:

«Ժամանակին հենց այդ հոդվածն է վկայակոչվել ստորադաս դատական ատյանների կողմից , որ հնարավոր չէ բողոքարկել այդ որոշումը, որը կայացրել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Խոսքը վերաբերում է քաղհայցի վարույթ ընդունելուն, որովհետև այդ որոշումը մեր կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան, Վերաքննիչ դատարանը պատճառաբանել էր, որ որոշումը ենթակա չէ բողոքարկման, Վճռաբեկ դատարանը վերադարձրել է մեր վճռաբեկ բողոքը և մենք դիմել էինք ՍԴ»,-ասաց նա։

Արամազդ Կիվիրյանն ասաց, որ ՍԴ դիմումը վարույթ էր ընդունել, նշանակել էր նիստի օր, երեք պետական մարմիններ տվել են գրավոր դիրքորոշում իրավահաջորդների ներկայացրած դիմումի վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել