Life.panorama.am-ը գրում է.

Դերասան Ալեքսանդր Բաբասյանն, ով արդեն մեկ տարի է, ինչ նկարահանվում է «Կայարան» հեռուստասերիալում, հենց կադրում կտրել է իր մազերն այն դեպքում, երբ դրանց տալիս է չափից ավելի մեծ նշանակություն: Իր համարձակ որոշման մասին Ալեքսանդրը խոսել է Life.panorama.am-ի հետ՝ պատմելով, որ որքան բարդ է եղել գնալ այդ քայլին, նույնքան էլ մեծ է եղել նպատակը՝ ապահովել վարկանիշ իր հարազատ հեռուստասերիալի համար:

«Իմ ծանոթներն ու Instagram-ի հետեւողները գիտեն, որ ես շատ-շատ եմ հետեւում արտաքին տեսքիս: Եթե ոչ ամեն օր, ապա օր ու մեջ հաստատ գեղեցկության սրահ եմ հաճախում: Խստովանում եմ, որ գրեթե վեց ամիս  տանջվել էի, որպեսզի ստանայի իմ ցանկալի մազերի չափը, երբ դրանք ոչ շատ երկար լինեին, ոչ էլ կարճ: Ես անդադար փնտրում էի, անընդհատ տանջվում, որպեսզի իմ պատկերացրած տեսքը ունենայի, որն էլ գտա այս տարվա սկզբին: Այսինքն՝ բավականին շատ եմ սպասել ու չարչարվել ցանկալի արդյունքի համար, բայց երբ «Կայարան»-ի սյուժետային գիծը զարգացավ այնպես, որ Առնոյի կերպարը բանտում հայտնվեց, ես ու մեր ռեժիսորական, պրոդյուսերական թիմը հասկացանք, որ Առնոյի արտաքին տեսքի հետ կապված եւս պետք է փոփոխություններ լինեն»,- պատմեց Ալեքսանդրն ու շարունակեց.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել