Գեղարքունիքի մարզում վերջին մի քանի օրերին գրանցված տեղումների արդյունքում Սևան թափվող գետերում ու գետակներում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, եթե սեպտեմբերի 25-ի տվյալներով Գավառագետում ջրի ելքը կազմել է 1,97, Արգիճիում՝ 1,01, Մասրիկում՝ 1,82, Ձկնագետում՝ 0,18 խմ/վ, ապա հոկտեմբերի 2-ի տվյալներով Գավառագետում և Արգիճիում այն կազմել է 2,23, Ձկնագետում՝ 1,48, Մասրիկում՝ 2,62 խմ/վ:

Նույն աղբյուրի համաձայն՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մ 53 սմ բարձրության վրա, ինչը 2 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սևանա լճից ոռոգման նպատակներով այս տարվա ընթացքում բաց է թողնվել 266 միլիոն 757 հազար խմ ջուր: Ջրբացթողումները դադարեցվել են սեպտեմբերի վերջին տասնօրյակի սկզբներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել