Life.tert.am-ը գրում է.

Դերասան Մովսես Երեմյանի կինը` Աննա Սիմոնյանը, այժմ ներկայանում է որպես դերասանուհի և հանդես է գալիս «Արմենիա TV»–ի նոր հեռուստասերիալում` «Նռան հատիկում»։ Սա Աննայի առաջին փորձն է խաղալ սերիալում։ Նրա խոսքով` ամուսնու ներկայությունը նկարահանման հրապարակում իրեն շատ է օգնում։ Tert.am Life–ն Աննայի հետ խոսել է ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ ընտանեկան կյանքի մասին։

–Աննա, սկսել եք խաղալ «Նռան հատիկ» հեռուստասերիալում` որպես դերասանուհի։ Ինչպե՞ս որոշեցիք ներկայանալ այս ոլորտում, ի՞նչ կերպարով եք ներկայանում։

– Առաջարկը  ստացա  պրոդյուսեր Դիանա Գրիգորյանից։ Ես Մովսեսի հետ գնացել էի նկարահանման, ինձ նկատեցին և առաջարկեցին խաղալ սերիալում։ Մեծ սիրով համաձայնեցի, շատ ուրախ էի, որ հենց Մովսեսի հետ եմ խաղալու։ Ինձ համար դա շատ կարևոր է։

Մարմնավորում եմ Մալենային, որը գլխավոր կերպարի` Մովսեսի հերոսի հարսնացուն է։ Կերպարն ինձ դուր է գալիս, հայկական իրականության մեջ հաճախ հանդիպող կերպար է` խելոք աղջիկ է, որը ստատուսով բարձր ընտանիքից է։ Կարծում եմ` սիրվելու նախադրյալներ ունի։

–Առաջին անգամ եք ներկայանում որպես դերասանուհի։ Ի՞նչ բարդությունների եք բախվում։

–Սա իմ խաղալու առաջին փորձն է, սակայն մասնագիտական կրթություն ունեմ։ Կրթությունս ստացել եմ ԱՄՆ–ում` Դրամատիկ և երաժշտական համալսարանում։ Փորձի պակաս ունեմ, քանի որ խաղացել եմ միայն թատրոնում, այն էլ` անգլերենով։ Ինձ համար բարդ է, քանի որ թե՛ հայրենի հետ կապված խնդիրներ կան, թե՛ տեսախցիկի հետ աշխատանքն է նոր, սակայն ամեն ինչ անում եմ` այս հարթակը ճիշտ օգտագործելու և ավելի զարգանալու համար։

–Մովսեսն ի՞նչ խորհուրդներ է տալիս Ձեզ։

–Մովսեսն ամեն հարցում օգնում է ինձ։ Նա իմ ամենաճիշտ քննադատն է։ Միգուցե, շատ մարդիկ ինձ չասեն բացթողումը, բայց նա, անպայման, ասում է սխալս։

–Նման դեպքերում անխուսափելի են դառնում խոսակցությունները, որ ամուսինը կնոջն «առաջ է տանում»։ Պատրա՞ստ եք քննադատությունների։

–Պատրաստ եմ ամեն տեսակի խոսակցության։ Ինձ համար առավել կարևոր է, որպեսզի գնահատեն իմ խաղը, իսկ առօրյա խոսակցություններն ինձ այդքան էլ չեն հետաքրքրում։

–Ի՞նչ եք կարծում, Ձեր խաղով կարժանանա՞ք բարձր գնահատականի, թե՞ առայժմ բացթողումները շատ են։

–Իմ տեսանկյունից, իհարկե, թերությունները շատ են, աճելու և բացվելու տեղ շատ կա։ Թե հանդիսատեսն ինչպես կգնահատի, ենթադրել չեմ կարող։ Ամեն դեպքում, կարծում եմ, խաղս հետագայում շատ ավելի լավ կլինի։

 

–Աննա, Դուք, պարուհի եք, որոշ ժամանակ առաջ փորձեցիք ներկայանալ որպես հաղորդավարուհի, իսկ հիմա արդեն խաղում եք հեռուստասերիալում։ Էկրանին լինելու ձգտում մի՞շտ եք ունեցել, թե՞ Մովսեսի ազդեցությամբ։

–Չէի ասի` սա էկրանին լինելու ձգտում է, ուղղակի փոքրուց եղել եմ արվեստի մարդ։ Ամեն ինչ սկսվել է պարից, որից հետո մարդիկ նկատել են, որ ունեմ դերասանական տաղանդ։ Երբ տեղափոխվեցինք Նյու Յորք, որոշեցի գնալ քասթինգի ու հասկանալ` ունե՞մ համապատասխան տաղանդ, թե՞ ոչ։ Քասթինգն անցա ու ստացա ուսում։ Հետագայում կանգ առա, քանի որ սկսեցի ուշադրություն դարձնել պարին և անձնական կյանքիս։

Ինձ համար կարևոր էր սխալ տեղում չհայտնվել։ Ես շատ ավելի հետաքրքրված եմ թատրոնով, սակայն այն շատ ժամանակ է պահանջում, որն այս պահին չեմ կարող տրամադրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել