Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կատալոնիայում կայացած հանրաքվեն Իսպանիայի ներքին գործն է համարում: Այդ մասին նա հայտարարել է օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրեր հանձնելու ժամանակ. հայտնում է Газета.ру-ն:

Նա նշել է, որ Մոսկվայում անհանգստանում են Իսպանիայի համար: «Ներկայումս բոլորը քննարկում են Կատալոնիայում անկախության հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակը: Չեմ թաքցնի` մենք շատ ենք անհանգստանում Իսպանիայի համար, սակայն դա, իհարկե, իսպանական կառավարության ներքին գործն է»,- ասել է Պուտինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել