«Արագածոտնի մարզի Ապա­րան համայնքում նոյեմբե­րի 5-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն առա­ջադրել է Կարեն Եղիազարյանին՝ «Գնթունիք» ՍՊԸ-ի (հացաբուլկեղենի և այլ խորտիկների պատրաստմամբ զբաղվող) հիմնադիրին: ԿԸՀ կայքից տեղեկա­նում ենք, որ մրցակցային ֆոնն ապահովելու համար ինքնաառաջադրվել է նաև մեկ այլ թեկնա­ծու՝ «Գնթունիքի» ավագ հաշվապահ Հովհաննես Ալեքսանյանը: Նույն մարզի մեկ այլ՝ Ծաղկա­հովիտ համայնքում ՀՀԿ-ի կողմից թեկնածու է առաջադրվել Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար ՀՀԿ-ական Գոռ Հունանյանը: Նշենք, որ այս համայնքում նախորդ ընտրությունների ժամանակ ինքնաառաջադրվել էր նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ, այժմ կալանավայրում գտնվող Արայիկ Խանդոյանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել