Operativ.am-ը գրում է․

«Samsung»-ը մրցակից «iPhone X»-ի բաղադրիչների վաճառքից ավելի շատ գումար է աշխատում, քան «Galaxy S8» սմարթֆոնների արտադրությունից: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին:

Բացի թանկարժեք «OLED» էկրաններից, «Аpple»-ը կորեացիներից մարտկոցի սարքեր է գնում և «NAND»-չիպեր: Արդյունքում ամեն վաճառված «iPhone X»-ը «Samsung»-ին 110 դոլարի եկամուտ է բերում:

Համաձայն վերլուծաբանների կանխատեսումների՝ մինչև 2019 թվականի ամառ «Apple»-ը կվաճառի շուրջ 130 միլիոն «հբելյանական» սմարթֆոններ այն ժամանակ, երբ հարավկորեական արտադրողը կկարողանա իրացնել 50 միլիոնից ոչ ավել «Galaxy S8»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել