Մեր առողջությունը սկսվում է ոտքերից, և այսպիսի պարզ միջոցներն անփոխարինելի են մեր առողջության ամրացման համար։

Հոգ տարեք ձեր մասին, օգտագործեք միայն բնական միջոցներ և եղեք առողջ։

Առաջին քայլ՝ պատրաստեք տաք ջուր և ոտքերը դրեք դրա մեջ։

Մենք երաշխավորում ենք, որ դուք կստանաք հաճելի հանգիստ և կազատվեք օրգանիզմի տոքսիներից, որն էլ կօգնի ձեզ ամրացնել իմունիտետը, ազատվել հոգնածությունից, ոտքերի տհաճ հոտից, սնկային բորբոքումներից և այլն։

Մենք խորհուրդ ենք տալիս փորձել այս բաղադրատոմսը և զգալ նրա արդյունքը։ Ցանկալի արդյունքները կերևան արդեն առաջին օգտագործումից հետո։

Բաղադրիչներ՝

  • 2 բաժակ սննդի սոդա,
  • 1 բաժակ ծովի աղ,
  • 1 բաժակ խնձորի քացախ,
  • 10 կաթիլ եթերային յուղ ձեր ընտրությամբ։

Պատրաստումը

Լցրեք աղը ապակե տարայի մեջ, լցրեք դրա մեջ տաք ջուր և լավ խառնեք, որպեսզի այն լուծվի։

Այնուհետև լցրեք տաք ջուր և խնձորի քացախ վաննայի մեջ։ Հետո ավելացրեք աղի լուծույթը և եթերային յուղը։ Ընդունեք լոգանք վաննայում այնպես, որ ամբողջ մարմինը հանգստանա այդ լուծույթի մեջ 30 րոպե։

Եթե դուք պատրաստվում եք այս միջոցն օգտագործել միայն ոտքերի համար, ապա վերցրեք 2 բաժակ սննդի սոդան, 1 ճաշի գդալ աղը, 1 ճաշի գդալ խնձորի քացախը և 2 կաթիլ եթերային յուղը և խառնեք իրար։ Այնուհետև դրեք ոտքերը լուծույթի մեջ 30 րոպե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել