Որքան հրաշալի է, երբ ընկերախմբով բնության գրկում խորոված ենք պատրաստում: Եթե դուք փնտրում եք ինչ-որ անսովոր բան պիկնիկի համար, ապա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խորովածի մի բաղադրատոմս՝ «սոխի գնդիկներ մսով»:

Ընդ որում՝ պատրաստման եղանակը շատ պարզ է, և արդյունքը գերազանցում է բոլոր սպասելիքները՝ ստանալով այս գերազանց ուտեստը:

Բաղադրիչներ

  • 2 սոխ
  • 0,5կգ աղացած տավարի միս
  • 1/4 բաժակ սոխ՝ կտրտած խորանարդիկների պես
  • ¼ բաժակ կտրտած մաղադանոս
  • 1/4 բաժակ կտրտած սունկ
  • 1 ճ/գ շաքարավազ
  • 1 ճ/գ կծու կետչուպ
  • 1թ/գ սոյայի սոուս
  • 1 թ/գ  սոուս «Վուստերշիր» (եթե կա)
  • 1/4 բաժակ չորահաց
  • 1 շիշ սոուս խորովածի համար

Նախքան սկսելը միացրեք ջեռոցը՝ 220° C ջերմաստիճանի տակ: Կտրեք սոխերի վերին եւ ստորին մասերը և մաքրեք մեջը: Կտրեք սոխը կիսով չափ, միջից հանեք շերտերը, որպեսզի լցոնեք, իսկ մնացած մանր մասը կտրտեք խորանարդիկների պես:

Ավելացրեք տավարի աղացած միսը սոխի խորանարդիկներին, մաղադանոսը, սունկը, շաքարավազը, համեմունքները և չորահացը և խառնեք ձեռքով:

Գնդիկներն այնպիսի չափի ենք անում, որ տեղավորվի սոխի շերտերի մեջ:

Եփում ենք ուտեստը 40 րոպե՝ 220° C ջերմաստիճանում: Լցնում ենք վրան խորովածի համար նախատեսված սոուսը և եփում ևս 5 րոպե:

Այնուհետեւ մեր «գնդիկները» ամրացնում ենք 3 շերտ բեկոնով այնպես, որ նրանք դառնան գնդակների պես: Բեկոնն ամրացնում ենք ատամի համար նախատեսված փայտիկներով, որ պատրաստման ժամանակ չբացվի:

Դիտեք տեսանյութում պատրաստման եղանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել