Panorama.am-ը գրում է.

Բելգիայի հիվանդանոցներից մեկում մահացու ներարկում են արել ֆրանսիացի  59-ամյա գրող Էնն Բերտին: Վեստի.ռու-ն, հղում անելով Le Monde-ին, գրում է, որ նա տառապում էր անբուժելի հիվանդությամբ՝ ամիոթրոֆիկ սկլերոզով, որի պատճառով մահվանից որոշ ժամանակ առաջ ոտքերը կաթվածահար էին եղել: Բերտը պայքարում էր իր հայրենիքում էվթանազիայի իրավունքի համար, բայց նրա փորձերն անօգուտ էին: Որպեսզի մահանա, ֆրանսիացի գրողը գնացել է Բելգիա, որտեղ մահացու ներարկումները թույլատրված են օրենքով:

«Ես չեմ զգում ոտքերս, իմ ձեռքերը նույնպես գրեթե չեն աշխատում: Ես չեմ կարող ինքնուրույն ուտել, քնել, ես ապրում եմ ինչպես կենդանի»,- ասել է գրողը՝ խնդրելով ֆրանսիացի պաշտոնյաներին օրինականացել էվթանազիան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել