Չնայած պնդումներին, թե Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները ոչ մի կոպեկ չի կտակել 31-ամյա կնոջը՝ Կրիստալ Հարիսին, Հեֆները հոգ է տարել սիրելիի մասին։ 91-ամյա Հեֆները մահկանացուն կնքել է սեպտեմբերի 27-ին։

Նրա կտակի համաձայն՝ 43 մլն դոլարի ժառանգությունն իրար հետ կկիսեն իր երեխաները, Հարավային Կալիֆորնիայի համալսարանն ու այլ բարեգործական կազմակերպություններ։

Ինչպես պարզել է ամերիկյան TMZ պորտալը, Հեֆները գեղեցկուհու հետ ամուսնացել և ամուսնական պայմանագիր է կնքել 2012 թվականին։ Դրանում ասվում է, որ Կրիստալը Հեֆների մահից հետո կստանա 5 մլն դոլար, սակայն փոխարենը Հյուն նրան չի հիշատակի կտակում։ Բացի այդ՝ Հեֆները 2013 թվականին Կրիստալին է նվիրել Հոլիվուդում շքեղ առանձնատուն՝ 5 մլն դոլար արժողությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել