Երկրին 40 մետր տրամագծով աստղակերպ է մոտենում, որը կրկնակի մեծ է Չելյաբինսկի երկնաքարից։ Այն Երկրի կողքով կանցնի հոկտեմբերի 12-ին։

Մասնագետները նկատել էին տիեզերական մարմինը դեռևս 2012 թվականին և նրան տվել 2012 ТС4 անվանումը։ Հստակ հեռավորությունը, որով այն կթռչի Երկրի մոտով, դեռևս հայտնի չէ։

Նշվում է, որ մոլորակի հետ երկնային մարմնի բախման դեպքում մարդկությանն աղետ է սպասվում, սակայն գիտնականները վստահեցնում են, որ «հանդիպման» հավանականությունը չափազանց փոքր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել