ԱՄԷ-ում հոկտեմբերի 1-ից ծխախոտի և էներգետիկ ըմպելիքների ակցիզները կրկնակի բարձրացել են, իսկ ոչ ալկոհոլային ըմպելիքների հարկը մեծացել է 50 տոկոսով՝ փոխանցում է Arabian Business-ը։

Այսպիսով՝ ԱՄԷ-ում ոչ ալկոհոլային ըմպելիքների գները 1.5 դիրհամից դարձել են 2.25 դիրհամ, իսկ մեկ տուփ սիգարետը թանկացել է՝ 8-ից դառնալով 16 դիրհամ։ Երկրում նոր ակցիզներն անվանում են «մեղքի հարկ»։

Նոր հարկերի սահմանման նախօրեին ԱՄԷ-ի բնակիչները շտապել են խանութներ, որպեսզի հասցնեն գնել ապրանքները հին գներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել