Life.panorama.am-ը գրում է.

«Սուպեր մամա 2»-ն ընդամենը օրեր անց մեծ էկրաններ կբարձրանա, իսկ մինչ այդ Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Լիլի Էլբակյանի հետ, ով սիրված ֆիլմի երկրորդ մասում ներկայանում է հետաքրքիր ու մի փոքր էլ խորհրդավոր կերպարով:

««Սուպեր մամա»-ում նկարահանվելու առաջարկը ստացել էի դեռ մեկ տարի առաջ: Ռեժիսորները Լիլիթիկի կերպարը ի սկզբանե իմ մեջ են տեսել, այդ իսկ պատճառով իմ հերոսուհու համար այլ դերասանուհիների չեն հրավիրել քասթինգ անցնելու: Դե իսկ ես էլ սցենարին ծանոթանալուց հետո հասկացա, որ կցանկանամ Լիլիթիկի կերպարը խաղալ, որովհետեւ հիմնականում ֆիլմերում գլխավոր հերոսուհիների եմ մարմնավորել, իսկ ես կարծում եմ, որ ֆիլմի հերոսուհի խաղալն ավելի հեշտ է: Խարակտերային դերերը  (Լիլիթիկը այդպիսինն է) ոչ միայն հետաքրքիր է խաղալ, այլեւ բարդ, դա արվեստի լրիվ ուրիշ ճյուղ է, որն ինձ շատ է հետաքրքրում: Ինձ համար սա նորություն էր, քանի որ թատրոնում կոմեդիայի ժանրում խաղացել էի, իսկ կինոյում՝ ոչ»,- պատմեց Լիլի Էլբակյանը:

Իր կերպարի մասին խոսելիս՝ դերասանուհին մանրամասնեց.

«Կերպարիս գործողությունները կատարվում են կանանց բանտում: Ինչպես բոլոր հերոսները, Լիլիթիկն էլ այստեղ հետաքրքիր պատմությունների մեջ է հայտնվում: Դերասանական խաղի առումով իմ խաղը գրոտեսքային է, ինչն ինձ համար, որպես դերասանուհի, ֆիլմում նոր գույն էր: Լիլիթիկի կերպարային գիծը հիմնականում զարգանում է Գարիկ Պապոյանի եւ Հայկ Մարությանի հերոսների հետ: Չեմ ուզում շատ խասել կերպարիս մասին, որ պահպանվի հետաքրքրությունը: Լիլիթիկը մի մեծ գաղտնիք ունի, որը հաստատ չեմ բացի, միայն կարող եմ ասել, որ նա այն չէ, ինչ ներկայանում է. մի ֆիլմում երեք տարբեր կերպար եմ խաղում, ինչն էլ հենց ամենամեծ հետաքրքրությունն է հանդիսանում»:

Լիլի Էլբակյանն առանձնահատուկ ջերմությամբ խոսեց «Սուպեր մամա 2»-ի թիմի մասին.

«Այստեղ բոլորին էլ շատ սիրեցի, եւ հասկացա, որ արվեստի այսպիսի տեսակ էլ կարող է լինել, որը ինքնուրույն, ծիծաղելի ու հետաքրքիր է, եւ որի նպատակն է մարդկանց ուրախություն պարգեւելը: Այս թիմի մասին երկար կարող եմ խոսել, բայց եթե կարճ լինեմ, ապա կասեմ, որ սա իմ աշխատած ամենապրոֆեսիոնալ, ամենապատրաստված թիմն էր, եւ դա շատ վստահ եմ ասում ու կխնդրեմ ոչ մեկ չնեղանա: Թեեւ ես ունեցել եմ շատ լավ թիմեր, որոնց հետ կապվել եմ ու ընկերներ դարձել, բայց սա այնքան պրոֆեսիոնալ աշխատակազմ էր, որտեղ հոգ էին տարել ամեն ինչի մասին: Անգամ բաց դաշտում անցկացվող նկարահանումների ժամանակ շարժական սանհանգույց էին բերում, էլ չասեմ սնունդի մասին, այսինքն՝ ամեն ինչ արված էր, որպեսզի դերասանը կենցաղային հոգսեր ու մտածմունքներ չունենա, իրեն հանգիստ զգա եւ մտածի բացառապես իր դերի մասին: Գուցե հիմա ասածս կենցաղային թվա, բայց իսկապես, երբ դերասանն իր անձի նկատմամբ հարգանք է զգում, իր վերաբերմունքն էլ է փոխվում աշխատանքի հանդեպ: Այդ ժամանակ դերասանը սկսում է միայն իր գործի մասին մտածել, ինչն էլ բերում է ավելի լավ ու արդյունվետ արդյունքի,- ընդգծեց Լիլին ու շարունակեց.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել