Գիտնականները պարզել են, որ շոփինգը կարող է ավելի մեծ հաճույք պատճառել, քան սեռական հարաբերությունները։ Այս մասին գրում է New York Post-ը՝ հղում անելով նեյրո-համակարգչային ինտերֆեյսեր մշակող MyndPlay ընկերության հետազոտությանը։

Նշվում է, որ գնումներ կատարող մարդկանց կարելի է բաժանել երկու կատեգորիայի։ Առաջին խմբին են դասվում «ոգեշնչված գնորդները», ովքեր ջանում են գնել իրենց անհատականությունն ընդգծող իրեր, իսկ երկրորդ խումբը կազմում են մարդիկ, ովքեր խանութներ են գնում՝ շրջապատին համապատասխանելու համար։

Հետազոտողները վերլուծել են փորձի մասնակիցների ուղեղային գամմա-ռիթմերը և նկատել, որ առաջին խմբի գնորդների 84 տոկոսը շոփինգի ժամանակ ավելի մեծ հաճույք է ստանում, քան սեքսի ժամանակ կամ մրցույթներում հաղթելիս։

Երկրորդ խմբի վրա գնումները հակառակ էֆեկտն են ունենում՝ առաջացնելով մտավոր և ֆիզիկական հոգնածություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել