Panorama.am-ը գրում է.

Սեպտեմբերի 28-ին կայացած Պուտին-Էրդողան հանդիպումն, անկասկած, բազմաթիվ հարցերի պատասխաններ տվեց՝ լույս սփռելով հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանգամանքների վրա։ Սակայն անպատասխան հարցեր ևս ծնեց, որոնք երկկողմ հարաբերությունների զարգացումներին զուգահեռ՝ ապագայում գուցե ավելի հստակորեն պարզաբանվեն։
Հենց այդ հարցերի շուրջ էլ Panorama.am-ը զրուցեց փորձագետ Ստյոպա Սաֆարյանի, թուրքագետ Հակոբ Չաքրյանի, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ:

Panorama.am-Տարածաշրջանային ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցով օրերս կայացած Պուտին-Էրդողան քննարկումից։

Փորձագետ Ստյոպա Սաֆարյան-Ընդհանուր առմամբ կարելի է ակնկալել, որ և իրաքյան, և սիրիական հարցերում Թուրքիան որոշակի ցանկություններն ունի. Սիրիայում՝ դեէսկալացիոն գոտիների ստեղծում, իսկ Իրաքում՝ Բաղդադ-Էրբիլ հակադրության համատեքստում հնարավորություն ստանալ Քրդստանի վրա ազդող ռազմական գործողություններ իրականացնել։ Որպես հնարավոր ռիսկ և զարգացում՝ այս երկու ուղղություններից որևէ մեկով կարելի է ակնկալել քրդական ինքնավարության անվտանգությանն առնչվող որոշակի գործողություններ Թուրքիայի կամ նրա վստահված անձերի կողմից։

Panorama.am- Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները, հայտարարելով Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությնա մասին, արդյոք փաստում են, որ քաղաքական կարևորագույն այս հարցերում միակարծիք են՝ առավել, քան երբևէ։

Ստյոպա Սաֆարյան- Այո։ Համատեղ ասուլիսի ընթացքում հատկապես շեշտվեց, որ Թուրքիան և Ռուսաստանը կողմ են տարածքային ամբողջականության պահպանմանը։ Ռուսաստանի դեպքում խնդիրը, թերևս, Սիրիան է։ Մինչդեռ Թուրքիան ոչ պատահականորեն իրեն իրավունք է վերապահել համատեղ հայտարարությունը տարածել նաև Իրաքի վրա։ Այս կտրվածքով որքան էլ նախկինում Բաղդադի և Անկարայի հարաբերությունները լարված էին, բայց այս պահին նրանք դաշնակիցներ են դարձել և Էրդողանը բացահայտ հասկացնում է, որ իրենք կարող են քրդական ինքնավարության դեմ ընդհանուր դաշնակիցներ լինել։ Իհարկե, տարածքային ամբողջականությանը սատարելու համատեքստում կարելի է սպասել, որ Անկարան Ռուսաստանի ցանկությամբ կնահանջի Ասադի հարցով իր կարծր դիրքորոշումից։ Բաղդադն իր հերթին հնարավոր է միառժամանակ չհիշատակի իր տարածքից թուրքական ռազմաբազայի դուրսբերումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել