48-ամյա Մինաթի Մոնդալը Հնդկաստանից 45 օր տառապում էր թթվային տեղատվությամբ և ստամոքսի ուժեղ ցավից:

Երբ նա որոշեց հիվանդանոց գնալ, պարզվեց, որ քարեր ունի լեղապարկում:

Մոնդալին անմիջապես վիրահատություն նշանակեցին:

Բայց երբ վիրաբույժը տեսավ՝ ինչ կա նրա որովայնում, զարմանքից ապշեց. կնոջ լեղապարկում 12 000 քար հայտնաբերվեց:

Վիրահատությունը 4 ժամ տևեց, բոլոր քարերը փոքր էին՝ 2-5 մմ տրամագծով:

Հնարավոր է՝ 12 000 քարերը ռեկորդային են լեղապարկից հեռացված քարերի թվով: Ի՞նչ են լեղապարկի քարերը:

Դա խոլեստերինի և աղերի կուտակում է: Եղել են դեպքեր, երբ լեղապարկում քարեր ունեցողները ոչ մի ախտանիշ չեն ունեցել: Ցավը սովորաբար առաջանում է միայն, երբ քարերն արգելափակում են լեղապարկը: Այդ դեպքում մարդն ուժեղ ցավ է զգում, սրտխառնոց, նույնիսկ կարող է մահանալ վարակից:

Չնայած դրան՝ լեղապարկի քարերը բավական տարածված խնդիր են: Ճարպոտ սնունդը, հատկապես կանանց դեպքում, զգալիորեն մեծացնում է դրանց առաջացման հավանականությունը:

Վիրահատությունը լավ անցավ, հիմա Մինաթի Մոնդալն իրեն հիանալի է զգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել