Լաս Վեգասում բացօթյա համերգի ժամանակ բացված կրակահերթի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, 100 հոգի վիրավորվել է: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Լաս Վեգասի իշխանություններին:
Քլարկ շրջանի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոյի խոսքով՝ ոստիկանները կասկածյալին հայտնաբերել են Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկում: Իշխանությունների հաղորդմամբ՝ տղամարդը սպանված է: Կասկածյալի անունը չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ նա տեղի բնակիչ է:
Շերիֆի հաղորդմամբ՝ զոհերի թվում եղել են նաև համերգին ներկա ծառայության մեջ չգտնվող ոստիկաններ:
Լոմբարդոյի խոսքով՝ ոստիկանները կարծում են, որ հարձակվողը մենակ է եղել, բայց հայտնել են, որ նրանք փնտրում են սպանված կասկածյալի սենյակակցին՝ ասիացի մի կնոջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել