Armsport.am-ը գրում է.

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Վրաստանի առաջնությունում:

Երեկ` հոկտեմբերի 1-ին, հանկարծամահ է եղել վրացական «Զուգդիդի» ակումբի 31-ամյա դարպասապահ Շոթա Մամինաշվիլին: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:

Դարպասապահը Վրաստանի առաջնության հերթական տուրի` «Վիտ Ջորջիայի» հետ խաղից առաջ` նախավարժանքի ընթացքում, կորցրել է գիտակցությունն ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ սակայն, բժիշկները չեն կարողացել փրկել վերջինիս կյանքը: 

Ողբերգական իրադարձությամբ պայմանավորված` խաղը հետաձգվել է: 

Վրացի դարպասապահն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Բաթումիի «Դինամոյի» կազմում, տարբեր տարիներին հանդես է եկել նաև «Մաչախելա» և «Շուկուրա» ակումբներում: Իսկ «Զուգդիդիի» կազմը Մամինաշվիլինի համալրել էր ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել