Երբ աշունը մտնում է իր իրավունքների մեջ, անձրևանոցը դառնում է յուրաքանչյուրիս անբաժանելի մասը: Այսօր մենք առաջարկում ենք իմանալ ձեր մասին ինչ-որ նոր բան, որը կբացահայտի անձրևանոցի ձեր ընտրությունը:

Եթե դուք ընտրել եք  №1-ը, ապա դուք ձեր ոճն ունեք: Դուք հավատարիմ եք դասական հանդերձանքներին, քանի որ դուք գործնականորեն եք առաջնորդվում կյանքում՝ հստակ պլանավորելով ձեր ազատ ժամանակը: Դուք ռացիոնալիստ եք և վերլուծող, ով հեշտությամբ գլուխ է հանում ցանկացած ինտելեկտուալ հարցից:

Եթե դուք ընտրել եք  №-2-ը, ապա դուք ժամանակին համընթաց եք քայլում: Դուք ուզում եք լինել ինքնատիպ և ոճային: Դուք միշտ կրում եք հետաքրքիր աքսեսուարներ, որոնք շատերին թվում են համարձակ: Դուք ունեք ստեղծագործական միտք և ներշնչանք. օգտագործեք այն:

Եթե դուք ընտրել եք  №3-ը, ապա դուք սիրում եք գրավել շրջապատի ուշադրությունը: Դուք ամեն ինչի նկատմամբ բավական գործնական մոտեցում ունեք, որը լավ է անդրադառնում ձեր կյանքի նպատակների վրա:

Եթե դուք ընտրել եք  №4-ը, ապա դուք չեք տարվում մոդայիկ նորություններով, այդ պատճառով էլ ո՛չ անձրևանոցը, ո՛չ այլ աքսեսուար ձեզ համար կարևոր դեր չի խաղում: Դա խոսում է նաև այն մասին, որ կյանքում ձեզ համար մանրուքները նշանակություն չունեն: Ձեզ անհանգստացնում են միայն գլոբալ խնդիրները:

Եթե դուք ընտրել եք  №5-ը, ապա դուք զվարճալի և կենսուրախ մարդ եք, ով բառացիորեն իրենից միայն դրական էներգիա է ճառագում: Շրջապատողները հիանում են ձեր՝ կյանքից հաճույք ստանալու ունակությամբ:  Իհարկե, աշնանային եղանակը չի համապատասխանում ձեր տրամադրությանը, բայց անգամ այն ունակ չէ ձեզ գցելու դեպրեսիայի մեջ:

Եթե դուք ընտրել եք  №6-ը, ապա դուք հետաքրքիր և ինքնատիպ անձնավորություն եք՝ աշխատանքի նկատմամբ ոչ ստանդարտ մոտեցմամբ: Դրա համար էլ ձեզ գնահատում են: Դուք պատրաստակամորեն ձեռք եք բերում նոր գիտելիքներ և զբաղվում եք ինքնազարգացմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել