Այսօրվանից Ավստրիայում ուժի մեջ է մտնում փարանջայի կրումն արգելող օրենքը: Օրենքը տարածվում է նաև բուրկա, նիքաբ կամ դեմքը ծածկող այլ հագուստ կրող քաղաքացիների վրա, Ավստրիայի փողոցներում չի թույլատրվի նաև կրել բժշկական դիմակներ:

Սույն օրենքով Ավստրիայի իշխանությունները ցանկանում են օգնել ինտեգրվել ավստրիական հասարակությանը հատկապես Մերձավոր Արելքից այստեղ եկած ներգաղթյալներին: Ընդ որում՝ իշխանությունները հիշեցնում են, որ ինտեգրացիոն խնդիրների լուծումը կախված է բոլոր քաղաքացիներից՝ ոչ միայն ներգաղթյալներից:

Օրենքի կատարմանը խստագույն կերպով հետևելու է երկրի ներքին գործերի նախարարությունը, օրենքը խախտողները ստիպված կլինեն վճարել 150 եվրո տուգանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել