Armsport.am-ը գրում է.

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել է «Գանձասար-Կապանին» և ոչ-ոքի կորզել:

Հատկանշական է, որ հանդիպման հաշիվը բացել են «Գանձասարի» ֆուտբոլիստները և մինչև 94-րդ րոպեն հաղթել են նվազագույն հաշվով. Անգուլո Վբեյմարը 46-րդ րոպեին գրավել է Անատոլի Այվազովի պաշտպանած դարպասն ու առաջ մղել կապանցիներին մարզային դերբիում:

Սակայն, լարված և դրամատիկ վերջաբանով խաղի ավելացրած 5-րդ րոպեին գլխավոր մրցավար Սուրեն Բալիյանը կանոնների խախտում է արձանագրել «Գանձասարի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի գործողություններում` Փոլ Մուսա Բակայոկոյի հետ պայքարում և 11-մետրանոց նշանակել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել