Մեծ Մերձավոր Արևելքում Թուրքիայի տարածաշրջանային կշիռը նվազում է. Ընթանում են Թուրքիայի մեկուսացման միտումներ` մի քանի ուղղություններով. Խորանում է լարվածությունը Գերմանիա-Թուրքիա, ԵՄ-Թուրքիա հարաբերություններում, հակասությունները շարունակվում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում. Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն նոր կայծ հաղորդեց Իսրայելի հետ հարաբերությունների սառեցմանը. Էրդողանը օրերս բացահայտ հայտարարեց, որ Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեի հետևում կանգնած է իսրայելական Մոսադը. 
Իրաքյան Քուրդիստանի անկախացման հարցի առնչությամբ թեև համընկնում են Անկարայի և Թեհրանի շահերը, սակայն թերևս այստեղ էլ հարցը միանշանակ չէ. Թուրքիան միևնույն ժամանակ փորձում է քրդական հարցը օգտագործել Իրան-Իսրայել հակամարտությունը խորացնելու նպատակով. Իսկ այն, որ Իրանն ու Թուրքիան շարունակում են լինել մրցակիցներ տարածաշրջանում, կասկածից վեր է. 
Այս ամենի համատեքստում միանշանակ դրական չեն հարաբերությունները Ռուսաստանի ու Թուրքիայի միջև` Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունից, Թուրքիայի կողմից ռուսական ռմբակոծչի խոցումից հետո. Կարծում եմ, Մոսկվան կօգտագործի Անկարայի տարածաշրջանային մեկուսացման խնդիրը` Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում իր դիրքերի ուժեղացման համար.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել