Գումբուրդոյի 10-րդ դարի հայկական եկեղեցին դարեր շարունակ համարվում է հայ և վրաց եկեղեցինների վիճելի կառույց, որի նախապատմությունը դեռևս գալիս է 1860-ականներից: Ինչպես հուշարձանագետ Սամվել Կարապետյանն է նշում հիշատակություններում մեզ հայտնի է 1595թ թուրքական հարկամատյաններում գյուղը ամբողջովին հայկական էր և դավանումը առաքելական եկեղեցին էր նաև, որ դեռևս 1830-ականներին եկեղեցին վերանորոգվել է հայերի կողմից և ծառայել հայկական եկեղեցուն, սակայն 1860-ականներին վրաց եկեղեցին փորձել է, այն դասել քաղկեդոնական եկեղեցիների շարքին, որտեղից էլ սկսվել է հակամարտութունը: Եկեղեցու բակում դարեր շարունակ հողին են հանձնել գյուղի հայերին, որը նաև շարունակվել է խորհրդային տարիններին, սակայն վերջին տասնամյակում վրաց իշխանությունների կողմից սկվել է եկեղեցու վերակառուցման աշխատանքներ, որի արդյունքում քանդվել է եկեղեցու բակում գտնվող գյուղի գերեզմանատունը, իսկ դարերով թաղված հանգուցյալների ոսկորները թաղվել են մի վայրում: Արդեն երկար ժամանակ է վրաստանի իշխանությունները արհեստական խնդիրներ են ստեղծում իրենց կողմից ավիրված գերեզմանատան ոսկորների թաղման վայրում խաչքարի տեղադրման համար, սակայն վերջին շրջանում գյուղի բնակիչները դիմել էին կենտրոնական իշխանություն խաչքարի տեղադրման համար, որի որոշումը կայացվելու էր հոկտեմբերի 5-ին: Չնայած, այն լուրերին, որ հոկտեմբերի 5-ին կենտրոնական իշխանությունները պետք է որոշում կայացնեին և պետք էր սպասել որոշմանը եկեղեցու ելք ու մուտքը ոստիկանության կողմից փակվել էր որն էլ սադրանքների միջոցով բերվեց, այս լարված իրավիճակին (ՎՐԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՏՎԱԾ. «Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում մի խումբ տեղացիներ փորձել են ներխուժել մշակութային ժառանգության հուշարձանի տարածք: 10-րդ դարի եկեղեցին, որը վերականգնվում է, պահպանում է ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայությունը: Անվտանգության ծառայության ներկայացուցիչները քաղաքացիներին եկեղեցու տարածք մուտք գործելու հնարավորություն չեն տվել, ինչից հետո մի խումբ տեղացիներ փորձել են ուժով ներխուժել»):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել