Սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը կրել է պատիժը՝ 200 ժամ հարկադիր աշխատանքի տեսքով։ Այս մասին հայտնում է ՌԴ Հարկադիր կատարողական դաշնային ծառայության Տվերի վարչության ներկայացուցիչ Տատյանա Շախովան։

Նա նշել է, որ Բաղդասարյանի կողմից իրականացված աշխատանքի արդյունքներով դատական իշխանությունները դիտողություններ չունեն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարորդական իրավունքից ցմահ զրկված Մառան ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նոր տուգանքներ է ստացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել