Ճապոնական Toyota արտադրողը սկսել է փորձարկել ավտոմատ կառավարման համակարգով նոր ավտոմեքենա, որը կարող է շարժվել առանց մարդու: Այս մասին հայտնում է Engadget-ը:

Նորույթը կունենա երկու ղեկ, քանի որ գործող օրենսդրությունը ենթադրում է ավտոմեքենաների նկատմամբ մարդու վերահսկողություն: Toyota Research Institute-ի տվյալներով՝ առանց վարորդի ավտոմեքենան կնախատեսվի ընդհանուր օգտագործման ճանապարհների համար:

Toyota-ի ինժեներները աշխատում են նաև ռոբոտատեխնիկայի և արհեստական ինտելեկտի ստեղծման ուղղությամբ: Որոշ մշակումներ ծրագրում են ցուցադրել Տոկիոյում 2020 թվականին անցկացվելիք Օլիմպիական խաղերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել