Երեք շաբաթ առաջ արքայազն Ջորջը դպրոց գնաց՝ Thomas’s School: Որդուն հարմարվելու հարցում օգնելու համար արքայազն Ուիլյամը մասնակցում էր պարապմունքներին: Բրիտանական գահի ժառանգորդի խոսքով՝ Ջորջն իրեն շատ հանգիստ էր պահում և ուշադրությամբ էր վերաբերվում ուսումնառությանը: Սակայն օրերս արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, հայտնել է, որ Ջորջը սկսել է քմահաճություններ անել և հայտարարել է, որ իրեն զզվեցրել է դպրոցը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

«Ես նրան հասցրեցի մինչև դպրոց, բայց նա հրաժարվեց գնալ»,- բողոքել է Ուիլյամը Բեդֆորդշիրի 50-ամյակի տոնակատարությանը:

Ինչպես մանրամասնել է արքայազնը, առաջին օրերին Ջորջին շատ են դուր եկել պարապմունքները, քանի դեռ նա չէր հասկանում, որ պետք է դպրոց գնա ամեն օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել