Կրեմլի պետական պալատում հոկտեմբերի 1-ին կկայանա Դուդուկի IV մոսկովյան միջազգային փառատոնը:

Միջոցառումը խոստանում է լինել երաժշտական աշխարհում նշանակալի իրադարձություններից մեկը: Ելույթ կունենան աշխարհի լավագույն՝ իրենց գործում վարպետ դուդուկահարները:

Փառատոնին իրենց մասնակցությունն են հաստատել Հայաստանի վաստակավոր արտիստ Գեորգի Մինասովը և նրա հայտնի «Դուդուկներ» համույթը, Վիտալի Պողոսյանը, Ռաֆայել Մկրտչյանը և ուրիշներ:

Փառատոնը կլինի բազմաոճ և բազմաժանր՝ դասական ստեղծագործություններից մինչև ջազ ու ֆոլկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել